ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԿԱՄՔԻ ԱՆՀԻՄՆ ՎԻՃԱՐԿՈՒՄՆԵՐԸ
Հայաստանում թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ ժողովրդական լայն զանգվածների մասնակցության շնորհիվ: Երևանի ավագանու ընտրություններում հեղափոխական ուժի աննախադեպ (81%) հաղթանակը նույնպես ապացուցեց, որ այն ժողովրդի լայն վստահությունն է վայելում: