ԳՆԱՃԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆԵՐԻ ՈՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
ԱԺ ճեպազրույցի ժամին Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է. «Հայաստանում առկա գնաճը վերահսկելի է: Եթե լսումների արդյունքում պարզվի, որ որոշ ապրանքներ արհեստականորեն են թանկացել, ապա կպատժվեն։ Հայաստանում գնաճի 2.6%-ը վատ ցուցանիշ չէ[1]»։
ԱԺ պատգամավորի պնդումներում ԴԵՏԵԿՏՈՐԸ հայտնաբերել է մանիպուլյացիոն որոշակի տարրեր։ Մի կողմից, հնչեցնելով վիճակագրական իրականությանը համապատասխանող հայտարարություն, թե գնաճը կազմել է 2.6% և որ գնաճը վերահսկելի է, մյուս կողմից չտալով վերջինիս որակական գնահատական, փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ գների բարձրացումն աննշան է և որ իշխանությունները վերահսկում են իրավիճակը՝ թույլ չտալով արհեստական թանկացումներ։
Մեր hիմնավորումները.
Հրապարակված գնաճային ցուցանիշին որակական գնահատական տալու համար առաջարկում ենք ավելի հստակ հասկանալ դրա հիմքում ընկած մեթոդաբանության առաձնահատկությունները։ Գնաճը Հայաստանում չափվում է սպառողական գների ինդեքսի միջոցով, որը սպառողական զամբյուղում ընդգրկված ապրանքների և ծառայությունների՝ իրենց համապատասխան կշիռներով կշռված գների միջին մեծությունն է։ Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղում ներկայումս ներառվում է 452 անուն ապրանք-ծառայություն (4000 ապրանք (ծառայություն) –ներկայացուցիչ)[3], որոնց գները պարբերաբար գրանցվում են շուկայում և իրենց կշռին համապատասխան ներառվում են սպառողական գների ինդեքսում։ Հարկ է նշել, որ գների դիտարկումը կատարվում է ամսական մեկ անգամ (յուրաքանչյուր ամսվա 1-ին, 10-ին կամ 20-ին), բացառությամբ թարմ միրգ, բանջարեղեն, վառելիք (բենզին, դիզելային վառելիք) ապրանքատեսակների, որոնց գնադիտարկումը բոլոր բազային օբյեկտներում յուրաքանչյուր ամսում իրականացվում է 3 անգամ (1-ին, 10-ին և 20-ին)[4]: Պարենային ապրանքների կշիռը Հայաստանի նվազագույն սպառողական զամբյուղում ներկայումս կազմում է 45%, ոչ պարենային ապրանքներինը՝ 23%, ծառայություններինը՝ 32%[5]: Իսկ նվազագույն սպառողական զամբյուղի կազմը և կառուցվածքը վերանայվում է յուրաքանչյուր տարի, համապատասխան տվյալների առկայության և դրանք գնահատելու հնարավորության պայմաններում՝ հաշվի առնելով բնակչության եկամուտների և սպառման կառուցվածքի փոփոխությունը։
Հարցն այն է, որ հաշվարկվում և ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության շրջանակում գնաճի թիրախավորման համար օգտագործվում է գնաճի մի ցուցանիշ, որի հաշվարկումը հիմնվում է միասնական սպառողական զամբյուղի վրա։ Տարբերակում չի դրվում գյուղական տնային տնտեսության ու արտադրության մեջ աշխատողի, ծայրահեղ աղքատի և միջին խավի ներկայացուցչի սպառողական զամբյուղների կառուցվածքի մեջ։ Ծայրահեղ աղքատը դժվար թե օգտագործի տեսաձայնային սարքավորանք, որի գինն իջել է 9%-ով կամ բնակարանի վերանորոգման նյութեր, որոնց գինը նվազել է 5%-ով։ Այսպես, հստակեցնելով նվազագույն սպառողական զամբյուղի կառուցվածքը տարբեր խավերի համար ոչ միայն կշիռների, այլև ապրանքատեսակների առումով՝ հնարավոր կլիներ հաշվարկել գնաճի ավելի իրական ցուցանիշներ տարբեր խավերի համար և թիրախավորել գնաճի այն ցուցանիշը, որը կվերաբերի սոցիալապես անապահով խավին, որն էլ ամենից շատն է տուժում թանկացումների հետևանքով։
ՀՀ գնաճի հաշվարկման հիմքում օգտագործվող նվազագույն սպառողական զամբյուղի կառուցվածքի որակական մեկ այլ թերացում է զամբյուղում ներառված ապրանքների/ծառայությունների սպառման հաճախականությունը։ Զամբյուղում մի կողմից ներառված է ձու (10.1% գնի բարձրացում), կարագ (41% գնի բարձրացում), կարտոֆիլ (28% գնի բարձրացում), որոնք ամենօրյա սպառման ապրանքներ են, մյուս կողմից՝ բնակատեղիների նորոգման ծառայություն (4.7% գնի նվազում), փոշեկուլ և այլ մաքրող սարքեր (4.6% գնի նվազում), կինոսարքավորանք և օպտիկական սարքեր (6.2% գնի նվազում), որոնցից միջին հայ սպառողը տարեկան կտրվածքով հնարավոր է նույնիսկ մեկ անգամ չօգտվի։ Նմանատիպ ապրանքատեսակների ներառումը միասնական սպառողական զամբյուղում բերում է գնաճի վերջնական ցուցանիշի խեղաթյուրմանը, երբ կարագի թանկացումը մասնակիորեն փոխհատուցվում է փոշեկուլի գնի իջեցումով, ձվի թանկացումը՝ կինոսարքավորանքի էժանացումով և այլն։ Հաշվի առնելով, որ նման օրինակները շատ են՝ ստորև բերված Աղյուսակ 1-ում հավաքագրել ենք այն ապրանքները և ծառայությունները, որոնց գները անկում են ապրել 2017 թվականի ընթացքում (2016 թվականի դեկտեմբերի համեմատ)[7]:
Աղյուսակ 1. 2017 թվականին գնային նվազեցում գրանցած ապրանքները և ծառայությունները |
|||||||||||||
|
2016 |
2017 |
|||||||||||
|
Դեկ |
հունվ |
փետ |
մար |
ապր |
մայ |
հուն |
հուլ |
օգ |
սեպ |
հոկ |
նոյ |
դեկ |
Սպառողական գների ինդեքս |
100 |
102.6 |
101.7 |
101.4 |
102.4 |
102.1 |
101.2 |
98.6 |
98.2 |
98.3 |
99.1 |
101.1 |
102.6 |
Ձուկ` սառեցված |
100 |
100.0 |
97.1 |
97.9 |
96.8 |
98.0 |
98.1 |
96.1 |
97.9 |
98.1 |
98.2 |
99.0 |
99.3 |
Ապխտած ձուկ |
100 |
100.0 |
98.1 |
98.7 |
98.2 |
97.7 |
98.6 |
98.0 |
98.0 |
97.9 |
98.3 |
98.2 |
98.9 |
Մարգարին |
100 |
99.9 |
99.7 |
98.3 |
98.4 |
97.3 |
97.1 |
96.9 |
96.8 |
97.0 |
96.9 |
97.0 |
96.5 |
Սոուսներ, համեմվածքներ |
100 |
100.2 |
100.6 |
100.3 |
99.9 |
100.1 |
100.0 |
100.4 |
99.9 |
99.5 |
99.6 |
99.3 |
98.9 |
Աղ, համեմունքներ և խոհարարական խոտեր |
100 |
99.3 |
98.7 |
98.6 |
98.6 |
98.6 |
98.4 |
98.5 |
98.8 |
98.9 |
98.8 |
98.4 |
98.6 |
Կակաո և շոկոլադե փոշի |
100 |
99.7 |
100.1 |
100.1 |
99.7 |
99.5 |
99.1 |
98.5 |
98.4 |
98.4 |
98.3 |
98.3 |
95.8 |
Գործվածքներ հագուստի պատրաստման համար |
100 |
99.4 |
98.7 |
98.3 |
98.2 |
98.4 |
98.0 |
97.9 |
97.7 |
97.7 |
98.1 |
98.7 |
98.9 |
Գործվածքներ հագուստի պատրաստման համար |
100 |
99.4 |
98.7 |
98.3 |
98.2 |
98.4 |
98.0 |
97.9 |
97.7 |
97.7 |
98.1 |
98.7 |
98.9 |
Աքսեսուարներ |
100 |
98.4 |
93.9 |
90.2 |
90.7 |
88.1 |
84.5 |
81.5 |
78.5 |
77.3 |
84.7 |
96.3 |
99.1 |
Բնակատեղիների նորոգում և սպասարկում |
100 |
99.8 |
98.8 |
98.6 |
98.5 |
98.7 |
98.7 |
98.5 |
98.4 |
98.3 |
98.0 |
97.3 |
95.7 |
Նյութեր բնակարանի նորոգման և սպասարկման |
100 |
99.8 |
98.8 |
98.6 |
98.4 |
98.6 |
98.6 |
98.4 |
98.3 |
98.2 |
97.9 |
97.2 |
95.6 |
Աղբի հավաքում |
100 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
Գորգեր և հատակի ծածկեր |
100 |
99.1 |
98.5 |
97.1 |
96.6 |
96.6 |
96.7 |
96.7 |
96.7 |
96.8 |
96.6 |
96.0 |
95.9 |
Կահույքի, տնային գործածության առարկաների |
100 |
100.0 |
100.0 |
99.8 |
99.7 |
99.7 |
99.8 |
99.8 |
99.8 |
100.0 |
100.0 |
99.9 |
100.1 |
Անկողնու պարագաներ և սպիտակեղեն |
100 |
99.8 |
99.5 |
99.4 |
99.3 |
99.1 |
98.9 |
98.7 |
98.2 |
98.2 |
98.3 |
98.1 |
97.3 |
Խոշոր կենցաղային սարքեր, էլեկտրական և ոչ էլեկտրական |
100 |
99.6 |
99.4 |
97.6 |
99.0 |
98.3 |
98.4 |
97.7 |
97.5 |
97.6 |
97.6 |
97.7 |
96.6 |
Սառնարաններ, սառցարաններ և սառցախցեր |
100 |
99.6 |
99.4 |
96.7 |
98.8 |
97.8 |
98.0 |
97.3 |
97.2 |
97.4 |
97.6 |
97.5 |
96.1 |
Լվացքի և սպասք լվանալու կենցաղային մեքենաներ |
100 |
99.8 |
99.4 |
99.3 |
99.5 |
99.1 |
99.0 |
98.8 |
97.9 |
97.9 |
97.4 |
97.8 |
97.2 |
Փոշեկուլներ և այլ մաքրող սարքեր |
100 |
98.3 |
98.8 |
96.5 |
94.0 |
94.2 |
94.4 |
93.2 |
92.9 |
92.8 |
93.6 |
95.9 |
95.4 |
Արդուկ |
100 |
99.5 |
100.0 |
98.5 |
98.2 |
98.3 |
98.4 |
98.3 |
97.9 |
98.1 |
98.3 |
100.0 |
99.4 |
Կենցաղային և այգեգործական գործիքներ ու հարմարանքներ |
100 |
100.1 |
99.1 |
98.5 |
98.6 |
98.7 |
98.9 |
99.0 |
99.0 |
98.9 |
99.0 |
98.9 |
98.7 |
Ձեռքի գործիքներ և տարբեր հարմարանքներ |
100 |
100.1 |
98.8 |
98.1 |
98.3 |
98.4 |
98.6 |
98.7 |
98.7 |
98.6 |
98.7 |
98.7 |
98.4 |
Ձեռքի փոքր գործիքներ |
100 |
100.0 |
98.4 |
98.0 |
98.3 |
98.5 |
98.6 |
98.7 |
98.3 |
98.1 |
97.9 |
97.8 |
97.7 |
Ստոմատոլոգիական ծառայություններ |
100 |
100.0 |
100.6 |
100.4 |
100.6 |
100.6 |
100.6 |
100.6 |
100.6 |
100.6 |
100.6 |
100.6 |
100.6 |
Գործածված ավտոմեքենաների գնում |
100 |
97.9 |
94.8 |
97.0 |
98.8 |
98.2 |
98.2 |
97.3 |
98.5 |
98.5 |
98.5 |
97.7 |
97.7 |
Հեծանիվներ |
100 |
99.8 |
97.2 |
97.3 |
95.7 |
97.8 |
98.4 |
99.2 |
99.0 |
99.0 |
98.7 |
98.0 |
97.2 |
Անվադողեր |
100 |
100.0 |
97.9 |
96.6 |
96.2 |
94.7 |
93.9 |
92.7 |
92.1 |
91.7 |
91.9 |
98.0 |
99.0 |
Պահեստամասեր անձնական փոխադրամիջոցների |
100 |
100.1 |
100.1 |
99.4 |
99.4 |
99.4 |
100.1 |
99.9 |
99.9 |
99.9 |
99.9 |
99.6 |
99.6 |
Տեխնիկական սպասարկում և նորոգում անձնական փոխադրամիջոցների |
100 |
100.0 |
99.9 |
100.0 |
100.0 |
99.5 |
99.2 |
99.1 |
97.5 |
97.4 |
97.5 |
97.7 |
97.9 |
Անձնական փոխադրամիջոցների հետ կապված այլ ծառայություններ |
100 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
Վարորդական դասընթացներ, թեսթեր և վարորդական իրավունքի վկայականներ |
100 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
Փոստային առաքումներ (նամակ) |
100 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
Հեռախոսներ և հեռաֆաքսեր |
100 |
98.3 |
97.9 |
97.1 |
96.9 |
96.5 |
96.3 |
96.0 |
96.7 |
96.3 |
95.9 |
96.3 |
94.8 |
Հեռախոսային և ֆաքսիմիլային սարքավորանք |
100 |
98.3 |
97.9 |
97.1 |
96.9 |
96.5 |
96.3 |
96.0 |
96.7 |
96.3 |
95.9 |
96.3 |
94.8 |
Ֆիքսված հեռախոսային սարքավորանք |
100 |
99.5 |
100.0 |
98.0 |
95.8 |
96.2 |
95.5 |
93.7 |
93.3 |
93.1 |
92.6 |
90.8 |
90.2 |
Շարժական հեռախոսային սարքավորանք |
100 |
98.2 |
97.7 |
97.0 |
97.1 |
96.6 |
96.4 |
96.1 |
97.0 |
96.7 |
96.6 |
97.1 |
95.4 |
Հեռախոսային և ֆաքսիմիլային սարքավորանքի նորոգում |
100 |
100.0 |
99.9 |
99.1 |
94.8 |
94.6 |
94.5 |
94.4 |
92.3 |
91.2 |
85.4 |
85.4 |
85.2 |
Բջջային կապի ծառայություններ |
100 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
Համացանցին (ինտերնետին) միացման ծառայություններ |
100 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
Ձայնատեսասարքավորանք, լուսանկարչական սարքեր և տեղեկատվության մշակման համար սարքավորանք |
100 |
99.8 |
100.0 |
100.2 |
99.7 |
99.3 |
99.3 |
97.7 |
97.7 |
97.3 |
97.3 |
96.7 |
95.9 |
Ձայնի և պատկերների ընդունման, գրանցման ու վերարտադրման սարքավորանք |
100 |
99.7 |
100.0 |
100.4 |
99.6 |
99.3 |
97.7 |
95.1 |
94.4 |
93.8 |
93.8 |
92.5 |
91.3 |
Ձայնի և պատկերների ընդունման, գրանցման ու վերարտադրման սարքավորանք |
100 |
99.7 |
100.0 |
100.5 |
99.6 |
99.3 |
97.6 |
94.9 |
94.1 |
93.4 |
93.5 |
92.2 |
90.9 |
Կինո-, լուսանկարչական արքավորանք և օպտիկական սարքեր |
100 |
98.5 |
97.6 |
98.2 |
95.8 |
96.2 |
96.0 |
94.9 |
94.9 |
94.8 |
94.9 |
94.6 |
93.8 |
Ձայնագրիչ պարագաներ |
100 |
100.0 |
99.8 |
99.5 |
99.4 |
99.2 |
99.0 |
98.7 |
98.6 |
98.5 |
98.4 |
99.2 |
99.0 |
Կրիչներ ձայնագրված |
100 |
100.0 |
100.0 |
99.6 |
99.4 |
99.1 |
98.9 |
98.4 |
98.4 |
98.3 |
98.2 |
98.2 |
98.0 |
Գեղարվեստական գրքեր |
100 |
99.9 |
99.7 |
99.4 |
99.4 |
99.4 |
99.3 |
99.0 |
98.8 |
99.2 |
99.1 |
99.1 |
99.0 |
Ապահովագրություն |
100 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100 |
100 |
100 |
100 |
100 |
100 |
Որպես ամփոփում հարկ է նշել, որ հիմք ընդունելով վերոհիշյալ նկատառումները ԴԵՏԵԿՏՈՐԸ հերթական անգամ արձանագրում է, որ սոցիալ-տնտեսական բնույթի հարցերի շուրջ հրապարակային ելույթներում բացարձակ կարեւորություն է տրվում առանձին վերցրած մեկ դատողությանը, որը կոնտեքստից դուրս արժեք չունի, բայց վերացական առումով տրամաբանական է թվում (այս դեպքում՝ 2.6% գնաճ է հաշվարկվել և վերջինս վերահսկելի է ԿԲ-ի քաղաքականության շրջանակներում), հանրության ուշադրությունը փորձ է արվում ուղղել դեպի դրա թվացյալ տրամաբանականությունը և ըստ այդմ, անտեսվում են բազմաթիվ հանգամանքներ, այլ փաստեր, որոնք, իրականում, կարող են ամբողջապես զրոյացնել ներկայացվող դատողությունները։
Հ.Գ. Հոդվածը հրապարակելուց հետո պարզեցինք, որ վրիպակ ենք թույլ տվել, որի համար հայցում ենք ընթերցողների ներողամտությունը` տեքստն ուղղված է: Շնորհակալություն Աշոտ Խուրշուդյանին վրիպումը նկատելու համար:
[1]http://www.1in.am/2282793.html
[2]http://yerevan.today/all/social/15988/gnachy-goyakan-e-ory-nshanakum-e-gneri-ach-bayc-artur-javadyan
[3]http://armstat.am/am/?nid=82&id=1999
[4] http://armstat.am/am/?nid=82&id=1999
[5]Հաշվարկված է հեղինակի կողմից Ազգային վիճակագրական ծառայության տվյալների հիման վրա՝ http://armstat.am/am/