ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՆՀԻՄՆ ԺԽՏՈՒՄԸ
Հետևելով հետհեղափոխական հանրային քննարկումներին` ԴԵՏԵԿՏՈՐԸ փաստում է, որ մի շարք հանրային գործիչներ մերժում կամ կասկածի տակ են դնում ՀՀ-ում տեղի ունեցած «հեղափոխության» իրողությունը: Նրանցից ոմանք գտնում են, որ Հայաստանում տեղի ունեցածը լոկ իշխանափոխություն է, ուստի՝ չափազանցված են համարում ապրիլ-մայիս ամիսների իրադարձությունները «հեղափոխություն» համարողների պնդումները: Որպես հիմնավորում, նրանք բերում են քաղաքագիտական-ակադեմիական շրջանակներում տարածված այն փաստարկը, թե՝ քանի որ ՀՀ-ում սոցիալ-տնտեսական կամ իրավական կարգ չի փոխվել՝ սխալ է պնդել, որ տեղի է ունեցել «հեղափոխություն»: