«ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐԻ» ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Կառավարության կառուցվածքի և գործունեության» մասին ՀՀ օրենքի նոր խմբագրմամբ նախագծով նախատեսվում է նախարարությունների թվի կրճատում. նախկին՝ 17 նախարարության փոխարեն, ըստ նախագծի, այսուհետ կգործի 12-ը։ Ընդորում՝ սփյուռքի, մշակույթի, սպորտի և երիտասարդության, տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունները կդադարեցնեն իրենց գործունեությունը որպես առանձին նախարարություններ, ինչը կհանգեցնի հաստիքների և աշխատողների մեծաքանակ կրճատումների։