ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԿԱՄՔԻ ԱՆՀԻՄՆ ՎԻՃԱՐԿՈՒՄՆԵՐԸ

...

Բաղադրություն

  • Ապատեղեկատվություն, իրականության անտեսում կամ խեղաթյուրում
  • «Ժողովրդի մեծամասնություն» և «բոլոր քաղաքացիներ» կատեգորիաների հավասարեցում
  • Խոսքի միտումնավոր անհստակություն
  • Բացասական երևույթների հետ կեղծ զուգահեռների անցկացում

 Հայաստանում թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ ժողովրդական լայն զանգվածների մասնակցության շնորհիվ: Երևանի ավագանու ընտրություններում հեղափոխական ուժի աննախադեպ (81%) հաղթանակը նույնպես ապացուցեց, որ այն ժողովրդի լայն վստահությունն է վայելում: Սակայն, որոշ քաղաքական ուժեր և գործիչներ, հատկապես՝ նախկին իշխանությունների ներկայացուցիչներ, հեղափոխության օրերից մինչ այժմ վիճարկում են ժողովդրի լայնածավալ աջակցությունը հեղափոխությանն ու  նրա առաջնորդներին, կամ՝ քննադատում այդ աջակցությունը:  

ԴԵՏԵԿՏՈՐԸ վերլուծել է  մի շարք նման փաստարկներ և նրանցում բացահայտել  մանիպուլյացիոն որոշ տարրերի օգտագործում.  օրինակ՝ ապատեղեկատվություն և իրականության անտեսում կամ խեղաթյուրում, ժողովրդի լայն զանգվածների կամ մեծամասնության կամքը բոլոր քաղաքացիների կարծիքի հետ շփոթում, խոսքի միտումնավոր անհստակություն, բացասական երևույթների հետ կեղծ զուգահեռների անցկացում:

Բանախոսների փաստարկները և մեր հիմնավորումները

Մինչ հեղափոխությունը և Երևանի ավագանու ընտրությունները նախկին իշխանության ներկայացուցիչներն իրենց մեկնաբանություններում հաճախ հերքում, անտեսում կամ թերագնահատում էին ժողովրդի լայն զանգվածների մասնակցությունը հեղափոխությանը (հիշենք, օրինակ, Սերժ Սարգսյանի (ապրիլիHYPERLINK "https://www.youtube.com/watch?v=oxR7ZIM8mcI" 19 և 21) և Գալուստ Սահակյանի (ապրիլիHYPERLINK "https://www.youtube.com/watch?v=HAjmiHv3xMs" 23) հայտարարությունները, որոնցում ԴԵՏԵԿՏՈՐԸ տեսնում է ապատեղեկատվություն տարածելու և իրողությունն անտեսելու կամ խեղաթյուրելու հնարքները, քանի որ ակնհայտորեն՝ հարյուր հազարների հասնող բողոքի ցույցերը և համատարած գործադուլն ու դասադուլը անտեսվում և բնութագրվում էին  «մի քանի տասնյակ մարդիկ», «մարդկանց մի խումբ», «10 հազար հոգի, 5 հազար հոգի ..., լավ, թող 15 հազար լինի» խոսքերով):

Նույնիսկ, Երևանի ավագանու ընտրություններից հետո, երբ պարզ դարձավ,  որ ընտրողների ճնշող մեծամասնությունը հեղափոխական ուժին է սատարում, ՀՀԿ ներկայացուցիչները շարունակում են վիճարկել նրանց հեղինակությունը: Մասնավորապես, խոսվում է ընտրություններին ցածր մասնակցության մասին (այդ խնդրին ԴԵՏԵԿՏՈՐԸ մանրամասն անդրադառնում է հետևյալ հոդվածում): Նախկին իշխանության ներկայացուցիչները վիճարկում են նաև՝ բողոքող քաղաքացիների կամ նրանց առաջնորդների՝   ողջ ժողովրդի անունից հանդես գալու իրավունքի հարցը: Այնուամենայնիվ, ավագանու ընտրություններից հետո նման փաստարկների օգտագործումը բանախոսներին ավելի հաճախ փակուղու առջև է կանգնեցնում: Օրինակ, «Արարատ» հեռուստաընկերության եթերում ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր. «... ամեն ինչը արդարացնել, որ ժողովուրդը այսպես ա ասում, ժողովուրդը այնպես ա ասում, կներեք, մեծ հարգանք ունենալով էդ հավաքված բազմության նկատմամբ, և յուրաքանչյուր քաղաքացու, ժողովուրդը էդ 20, 30, 50 կամ 100 հազարը չի»: Իսկ երբ լրագրողն արձագանքել էր.  «Ասում են ժողովուրդը մեր 80 տոկոս ձայներն է», նա պատասխանել էՑավդ տանեմ, եթե նույնիսկ մի հոգի մնա որ այլ կարծիք ունի, պետք ա իշխանությունը և վարչապետը հաշվի նստի և հարգանք ունենա էդ մի հոգու կարծիքի հետ, որովհետև ժողովրդավարությունը դա նախ և առաջ բազմակարծություն է»: Այսպիսով, Շարմազանովը փորձում է «ժողովրդի կամք» հասկացությունը հավասարեցնել «յուրաքանչյուր քաղաքացու կամք» հասկացության հետ՝ բացառելով, որ մենք կարող ենք խոսել ժողովրդի լայն զանգվածների կամ ժողովրդի մեծամասնության կամքի մասին, եթե կան մարդիկ որոնք մեծամասնության մոտեցումներին հակառակ տեսակետ ունեն: Այս պարագայում, նա շփոթում է «բոլոր քաղաքացիներ» և «ժողովրդի մեծամասնություն» կատեգորիաները: Ժողովրդավարական հասարակությունում որոշումները կայացվում են ոչ թե բոլոր քաղաքացիների կամքի համաձայն (ամբողջ ժողովրդի պարագայում միշտ էլ կլինեն մարդիկ, որոնք համաձայն չեն լինի մնացածների մոտեցումներին), այլ՝ ժողովրդի մեծամասնության: Այլ բան է, որ այդ որոշումը չպետք է ոտնահարի փոքրամասնության իրավունքները, բայց որոշման կայացման հիմքում ընկնում է մեծամասնության կամքը: Իհարկե, փոքրամասնության կարծիքը պետք է լսելի լինի, և այդ փոքրամասնությունը պետք է հավասար հնարավորություններ ունենա մասնակցելու հասարակական-քաղաքական կյանքին, բայց, յուրաքանչյուր դեպքում`գերակա է մեծամասնության՝ այլ ոչ փոքրամասնության կամքը:

Բանախոսների փաստարկներից մեկի համաձայն էլ՝ հանրությունը մանիպուլյացիայի է ենթարկված, և այդ պատճառով  չի կարելի ասել, որ հեղափոխական թիմին տրվող աջակցությունը  հենց ժողովրդի կամքն է: Օրինակ, ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանի մասին հայտարարելHYPERLINK "https://www.youtube.com/watch?v=bpdQYXEUmDg" HYPERLINK "https://www.youtube.com/watch?v=bpdQYXEUmDg"է. «Ինքը հեշտությամբ կարողանում է իր որոշումները թելադրել ժողովրդին»: Էդուարդ Շարմազանովն իր հերթին, հոկտեմբերի 6-ին ասելHYPERLINK "https://www.youtube.com/watch?v=xjQ-z52OfSQ" HYPERLINK "https://www.youtube.com/watch?v=xjQ-z52OfSQ"էր. «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ գործադիր իշխանությունը հանրությանը տանում ա Ազգային ժողովի դեմ»:  Իսկ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը, ապրիլի 20-ին, ցուցարարների մասին ասելHYPERLINK "https://www.hraparak.am/posts/5ad982e607decb11c3bfefaa/%D5%AB-%D5%BE%D5%A5%D6%80%D5%BB%D5%B8-%D5%A1%D5%B4%D5%B8%D5%A9-%D5%A7-%D5%A6%D5%A2%D5%B8%D5%BD%D5%A1%D5%B7%D6%80%D5%BB%D5%AB%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6-%D5%AB%D5%B6%D5%B9-%D5%AF%D5%B4%D5%BF%D5%A1%D5" HYPERLINK "https://www.hraparak.am/posts/5ad982e607decb11c3bfefaa/%D5%AB-%D5%BE%D5%A5%D6%80%D5%BB%D5%B8-%D5%A1%D5%B4%D5%B8%D5%A9-%D5%A7-%D5%A6%D5%A2%D5%B8%D5%BD%D5%A1%D5%B7%D6%80%D5%BB%D5%AB%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6-%D5%AB%D5%B6%D5%B9-%D5%AF%D5%B4%D5%BF%D5%A1%D5"էր հետևյալը. «Այո, օրեր առաջ ես հայտարարել եմ, որ Փաշինյանը նման ռեսուրս չունի, հիմա էլ վստահ եմ, որ սա իր ռեսուրսը չէ, որ տեխնոլոգիաներ են կիրառում, որ ինքն օգնություն ունի, ես ավելին չեմ կարող դրա մասին խոսել, ժամանակի ընթացքում ամեն ինչ պարզ կլինի ... այս ցույցերը քաղաքական բովանդակություն չունեն, դրանք ամբողջությամբ տեխնոլոգիաներով կազմակերպված ցույցեր են»:

Տվյալ հայտարարությունները նույնպես մանիպուլյատիվ բնույթ ունեն: Մասնավորապես, Արմեն Ռուստամյանի հայտարարությունում թույլ է տրվում իրականության խեղաթյուրում, երբ հասարակության լայն զանգվածների վստահությունը Նիկոլ Փաշինանին, առանց որեւէ հիմնավորման մեկնաբանվում է` որպես վերջինիս կողմից իր կամքի թելադրում ժողովրդին: Իսկ Աճեմյանի և Շարմազանովի հայտարարություններում, առանց որևէ հիմքի հերքվում են ցույցերի մասնակիցների ինքնակամ, գիտակցված և պատասխանատու քայլերն ու անկեղծ բողոքը: Ըստ Շարմազանովի, ոչ թե հանրությունն էր բողոքի ցույցի դուրս եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ ու հորդորով, այլ գործադիր իշխանությունն էր հանրությանը «տարել»: Աճեմյանն էլ հղում է կատարում ինչ-որ անհայտ տեխնոլոգիաների կիրառմանը, որոնց շնորհիվ մարդիկ, ըստ նրա, դուրս էին եկել ցույցերի: Այս խոսքերը նաև միտումնավոր անհստակություն են պարունակում, քանի որ չի բացատրվում, թե ինչ տեխնոլոգիաների մասին է խոսքը (արդյո՞ք պարզապես Ֆեյսբուք ցանցում հաղորդակցության մասին): Նման խոսքերն իրենց անորոշությամբ տեղիք են տալիս անհիմն ենթադրությունների  և անպատրաստ ընթերցողի մոտ կարող են սխալ պատկերացում ստեղծել:

Անդրադառնանք նաև այն փաստարկին, թե ժողովրդի մեծամասնությունը կարող է սխալական լինել և այն զուգահեռներին, որոնք տարվում են ժամանակակից հայ հասարակության ու տոտալիտար ռեժիմների պայմաններում գտնվող հասարակությունների միջև (միանձնյա իշխանության կեղծ վտանգի մասին կարդացեք այս հոդվածում): Մասնավորապես, հոկտեմբերի 6-ին «Արարատ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Էդուարդ Շարմազանովը հայտարարելHYPERLINK "https://www.youtube.com/watch?v=xjQ-z52OfSQ" HYPERLINK "https://www.youtube.com/watch?v=xjQ-z52OfSQ"էր. «Երբ որ Վիշինսկին, որը Խորհրդային Միության գլխավոր դատախազն էր, Տրոցկիին, Ռիկովին, Բուխարինին, տրոցկիստներին, և՛ աջ, և՛ ձախ կոմունիստներին հրապարակում  էր ... враг народа հա, ազգի թշնամի և Խորհրդային Միության ժողովուրդների անունից ... մեղադրում էր նրանց դավաճանության մեջ և նրանց մահապատժի էին ենթարկում, ժողովուրդը ողջունում էր: Երբ որ Ստալինի և Հիտլերի նկարներով Գերմանիայում և Խորհրդային Միությունում շքերթներ էին տեղի ունենում, ժողովուրդը ողջունում էր»:
ԴԵՏԵԿՏՈՐԸ տվյալ հայտարարությունում տեսնում է «վարկաբեկելու նպատակով բացասական երևույթի հետ կեղծ զուգահեռների անցկացում» հնարքը: Ժամանակակից հայ հասարակության հետ նման զուգահեռների անցկացումը կեղծ է այն պատճառով, որ ներկա լայն ժողովրդական շարժումը հետապնդում է բացառապես ազատական, ժողովրդավարական նպատակներ, որոնց հիմքը մարդու իրավունքներն են: Մյուս կողմից, ստալինյան և հիտլերյան տոտալիտար ռեժիմների հետ համեմատությունը ակնարկում է, որ իշխանություններն օգտագործում են տոտալիտար պետություններին բնորոշ պրոպագանդիստական մեքենա, ինչը, ներկայիս խոսքի ազատության պայմաններում, հատկապես, երբ պրոպագանդիստական շատ գործիքներ հենց նախկին իշխանությունների ձեռքում են, պարզապես աբսուրդ է: Այն միտքը, որ ժողովրդի մեծամասնությունը կարող է նաև ոչ ժողովրդավարական արժեքներ հետապնդել, իհարկե, համապատասխանում է իրականությանը: Այդ պարագայում, ժողովրդի պահանջները կարող են սահմանափակվել Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների սկզբունքներով: Սակայն, դա չի կարող վերաբերել այն դեպքերին, երբ ժողովրդական շարժումները ժողովրդավարական արժեքներ են հետապնդում:

Հեղինակ՝ Միլենա Բաղդասարյան

24-10-2018