ԼՂ-Ի ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԱՆՀԻՄՆ ՆՈՒՅՆԱՑՈՒՄԸ
Պատերազմն ու նոյեմբերի 10-ի եռակողմ (Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան) հայտարարությամբ հաստատված զինադադարը, ինչպես և սպասվում էր, Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հարցի շուրջ անհիմն պնդումների առիթ դարձավ։ Դետեկտորն առանձնացրել է կեղծ պնդման մի դեպք, որը կապված է ԼՂ-ի տարածքը՝ որպես ԽՍՀՄ-ի ժամանակ գոյություն ունեցած Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) տարածք, իր հարակից 7 շրջաններից չտարանջատելու հետ։