ԱՄՈՒԼՍԱՐԻ ԹԵՄԱՆ՝ ՆՈՐ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆԵՐԻ ԽԹԱՆ

...

Բաղադրություն

  • Կոնկրետ եւ մեծ թվերի «մոգական» ուժի օգտագործում
  • Վատ համբավ ունեցողի դիրքորոշման «լղոզված» քննադատությունը` որպես ինքնարդարացման տարր
  • Ուղիղ ժողովրդավարության «գռեհկացում»

 

Ամուլսարի խնդիրը եւս մեկ յուրօրինակ լակմուսի թուղթ էր, որը ցույց տվեց, թե ինչպիսին է սոցիալ-քաղաքական մթնոլորտը հետհեղափոխական Հայաստանում եւ ինչպիսին է վերջինում հանրային քննարկումների որակը: Ամուլսարի խնդիրը դարձավ ևս մեկ յուրօրինակ լակմուսի թուղթ, որը ցույց տվեց, թե ինչպիսի սոցիալ-քաղաքական մթնոլորտ և հանրային քննարկումների որակ կա հետհեղափոխական Հայաստանում: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ Ամուլսարի խնդրի շուրջ քննարկումներում հաճախակի «հյուր» էր ապակողմնորոշող եւ չհիմնավորված խոսքը, որին դիմում էին՝ սեփական դիրքորոշումը համոզիչ դարձնելու համար:  Քննարկենք դրանցից մի քանիսը:

Ակտիվորեն շրջանառվում էր 700 մլն դոլար գումարի մասին լուրը,  ըստ շրջանառողների՝ Հայաստանն այդքան գումար պիտի վճարի միջազգային արբիտրաժում, եթե Լիդիանին չթույլատրվի շահագործել հանքը: Սակայն այդ պնդման հեղինակները  չէին նշում, թե որտեղից են վերցրել այդ թիվը, ինչպիսի հաշվարկների վրա է այն ձեւավորված: Այդ թեզն առաջ քաշողները գիտակցաբար, թե անգիտակցաբար՝ կիրառում էին մանիպուլյատիվ մի հնարք, որի էությունը հետևյալն է. բանավեճի ժամանակ կոնկրետ թիվ հնչեցնելով՝ տպավորություն ստեղծել, որ խորությամբ տիրապետում են խնդրին, մեծ թիվ հնչեցնելով՝ նաև հասկացնել, որ վնասի ծավալն այնքան մեծ է, որ հնարավոր չէ անտեսել իրենց կողմից բարձրացվող հարցը:  

 Հաճախ հանքը փակելու դեմ հանդես եկողները նշում էին, որ նախկին իշխանությունները ոչ ճիշտ, անթույլատրելի որոշում են կայացրել՝ երբ հնարավորություն են տվել Լիդիանին՝ շահագործել այն: Սակայն, չէր հստակեցվում, թե ինչու են նրանք համարում, որ նախկիններն անթույլատրելի բան են արել, եւ, եթե այդպես է, ինչու՞ են իրենք այսօր հանդուրժում  հանքի շահագործումը: Ավելին, ասվում էր, որ իրենք դեմ են հանքը փակելուն, քանի որ ըստ «Էլարդի» զեկույցի՝ համեմատաբար անվտանգ է դրա շահագործումը, իսկ ռիսկերը կառավարելի են:  Ենթադրելի է, որ այս թեզն առաջ քաշողներն ուղղակի ցանկանում են, որ մարդիկ իրենց դիրքորոշումը չզուգորդեն  նախկին իշխանությունների մոտեցումների հետ՝ հաշվի առնելով հասարակության մեջ տիրող խիստ բացասական վերաբերմունքը նախկինների նկատմամբ: Կարող ենք ենթադրել, որ կառավարող ուժից հանքի շահագործման կողմնակիցները գտնում են, որ հանքը շահագործելու թույլտվություն չպետք է տրվեր թեկուզ միայն այն պատճառով, որ արդյունքում վտանգվում է Ջերմուկի բրենդը, հանգեցնում է հանրության մի զգալի հատվածի խիստ դժգոհությունը եւ նույնիսկ եթե հանքը անվտանգ է, միեւնույն է վերոնշյալը լուրջ եւ ծանրակշիռ փաստարկ էր թույլ չտալու Լիդիանին շահագործել հանքը: Սակայն նրանք չէին բերում այս հիմնավորումը, հավանաբար մտածելով, որ անորոշ, ընդանուր մեղադրանքը նախկին իշխանությունների նկատմամբ ավելի ազդեցիկ է սեփական դիրքերը բանավեճում ամրապնդելու տեսակետից:
Կարող ենք ենթադրել
նաև, որ  կառավարող ուժի ներկայացուցիչներից՝ հանքի շահագործման կողմնակիցներն իրականում գտնում են, որ հանքը շահագործելու թույլտվություն չպետք է տրվեր թեկուզ միայն այն պատճառով, որ արդյունքում վտանգվում է Ջերմուկի բրենդը, հանգեցնում  հանրության մի զգալի հատվածի խիստ դժգոհությանը, և նույնիսկ եթե հանքն անվտանգ է, միևնույն է, վերոնշյալը լուրջ և ծանրակշիռ փաստարկ էր՝ թույլ չտալու Լիդիանին շահագործել այն: Սակայն, նրանք չէին բերում այս հիմնավորումները՝ հավանաբար մտածելով, որ անորոշ, ընդհանուր մեղադրանքը նախկին իշխանությունների հասցեին, ավելի ազդեցիկ  կդարձնի սեփական դիրքերը՝ բանավիճելու ընթացքում:

 

Հանքի շահագործման դեմ պայքարողներից շատերը նշում էին, որ կառավարությունը հաշվի չի առնում հանրության դիրքորոշումը, որ վարչապետը չի հետեւում իր իսկ կողմից  հռչակած՝ ուղիղ ժողովրդավարության սկզբունքներին, եւ որ անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել ու դրա արդյունքների հիման վրա  որոշել՝ շահագործե՞լ հանքը, թե՞ ոչ:

Վերոնշյալ թեզի վերլուծությունը սկսենք հետեւյալ հարցի պարզաբանումից՝ արդյո՞ք գործադիր իշխանությունը ռազմավարական նշանակություն ունեցող բոլոր հարցերի վերաբերյալ որոշում կայացնելուց առաջ պարտադիր պետք է հանրաքվե անցկացնի եւ  դրա հիման վրա միայն որոշում կայացնի: Պատասխանը միանշանակ բացասական է: Առաջին՝ դա տեխնիկապես անհնար է, Եվ երկրորդ՝  որոշ  հարցեր ուղղակի չի կարելի հանրաքվեի դնել: Դրանք են՝ ա) հարցեր, որոնց տիրապետելու համար անհրաժեշտ են նեղ մասնագիտական գիտելիքներ եւ հատուկ որակավորում (օրինակ՝ ի՞նչ  դեղորայքով բուժել այս կամ այն հիվանդություն) եւ բ) հարցեր, որոնք կարող են հակասահմանադրական լինել, ոտնահարել մարդու իրավունքները:

 Ժողովրդավարական պետություններում ժողովուրդը չի կարող ուղղակի, թե անուղղակի կերպով իր իշխանությունը իրացնելիս՝ խախտել որոշակի սկզբունքներ: Ժամանակակից Ժողովրդավարությունները սահմանափակված են մարդու իրավունքներով եւ ազատություններով, որոնք ներառված են միջազգային փաստաթղթերում եւ երկրների Սահմանադրություններում:  Оրինակ՝ անթույլատրելի է հանրաքվեի դնել  նման  հարցեր. արդյո՞ք անհրաժեշտ է, որ երկրում լինի ազատ մամուլ, արդյո՞ք համաձայն եք որոշակի էթնիկ խմբի զրկել քաղաքական իրավունքներից, կո՞ղմ եք, որ պետությունը կտտանքների ենթարկի դատապարտյալներին, կո՞ղմ եք, որ վերացվի սեփականության իրավունքը եւ այլն: Հնարավոր է, որ մեծամասնությունն, իրականում, դրական պատասխան տա վերոնշյալ հարցերին, սակայն, դա որեւէ նշանակություն չպետք է ունենա: Եթե նման հարցերը դրվեն հանրաքվեի,  կնշանակի, որ տվյալ պետությունը հակաիրավական,   ուստի և՝ հակաժողովրդավարական պետություն է: Ժողովրդի կամքը չի կարող հակասել Սահմանադրության հիմնարար սկզբունքներին, չի կարող ոտնահարել մարդու իրավունքները:

 Ամուլսարի հարցը հանրաքվեի դնելն անընդունելի է հետեւյալ պատճառներով. եթե իրականում հանքի շահագործումն անդառնալի վնաս է հասցնելու բնությանը, ապա այստեղ հանրությունը իրավունք չունի կողմ քվեարկել (իսկ եթե իրավունք չունի, ուրեմն նման հանրաքվե իրականացնելը հակասահմանադրական է), քանի որ դրանով նա կոտնահարի մարդու՝ առողջ միջավայրում ապրելու իրավունքը:

Իսկ եթե հաստատվում է, որ բնությանը եւ մարդկանց առողջությանը վտանգ չի սպառնում կամ վտանգն աննշան է եւ ինչպես ասում են՝ կառավարելի, ապա կոնկրետ այս դեպքում էլ հանրությունը ոչ ասելու իրավունք չունի (իսկ դա նշանակում է որ հանրաքվե կազմակերպելն անընդունելի է): Բանն այն է, որ Ամուլսարի հանքն արդեն գործող տնտեսական օբյեկտ է, պետությունն ի սկզբանե թույլ է տվել, որ այն գործի, եւ առանց լուրջ հիմնավորումների տնտեսական գործունեւության դադարեցումը նույնպես հակաիրավական քայլ կլինի.  կստացվի, որ պետությունը չի երաշխավորում մասնավոր տնտեսական գործունեւությունը: Հանրաքվեն կարող էր ընդունելի լինել այն դեպքում, երբ, օրինակ, Լիդիանը նոր ցանկություն հայտներ մտնել շուկա, եւ եթե պետությունը համոզված լիներ, որ նրա գործունեւությունը համապատասխանում է օրենքներին ու տարատեսակ ստանդարտներին:

Ուստի՝ բոլոր այն պնդումները, թե կառավարությունն այս պարագայում պարտավոր է հանրաքվե անցկացնել կամա, թե ակամա՝ ունեն մանիպուլյատիվ բնույթ եւ հակաիրավական գործողություն իրականացնելու կոչ են պարունակում: Ամուլսարի խնդրի լուծումը կառավարությանն է: Այլ բան, որ շատերը կարող են չվստահել կառավարությանը՝ մեղադրելով նրան հանքի շահագործման օրինականության հարցը սխալ գանահատելու համար, բայց սա արդեն բոլորովին այլ պատմություն է:

 

 

 

Հեղինակ՝ Էդգար Վարդանյան

29-08-2019