Մեր մասին
Հարգելի ընթերցող,
ԴԵՏԵԿՏՈՐ վերլուծական առցանց հանդեսը, պիլոտային փուլն անցնելուց հետո, վերսկսում է իր աշխատանքները ընդլայնված խմբագրակազմով, ինչը ենթադրում է հոդվածների քանակի նկատելի աճ և թեմատիկ բազմազանություն: ԴԵՏԵԿՏՈՐԸ շարունակելու է վերհանել եւ վերլուծել հանրային կարեւորություն ունեցող հիմնախնդիրներին առնչվող հրապարակային այն հայտարարությունները, որոնք մանիպուլյատիվ բնույթ ունեն, կամ ակնհայտ պոպուլիստական են, կամ պրոպագանդում են հակադեմոկրատական արժեքներ:
ԴԵՏԵԿՏՈՐՆ անդրադառնալու է նաև փաստարկման սխալներ կամ ուղղակի ոչ ճիշտ տեղեկատվություն պարունակող հանրային ելույթներին, որոնք կարող են ապակողմնորոշել քաղաքացիներին եւ հաճախ նաև վնասել հենց հայտարարությունների հեղինակներին:
Յուրաքանչյուր հոդվածի սկզբնամասում տրվում է «բաղադրատոմս», որտեղ նշվում է, թե կոնկրետ ի՞նչ մանիպուլյատիվ, պրոպագանդիստական կամ պոպուլիստական հնարքներ, ի՞նչ տեսակի փաստարկման սխալներ են թույլ տրվել վերլուծվող հանրային հայտարարության մեջ:
ԴԵՏԵԿՏՈՐ-ի խմբագրակազմ
Գլխավոր խմբագիր - Էդգար Վարդանյան
Արտաքին խմբագիր - Ալինա Պողոսյան
Սրբագրիչ - Անի Ասատրյան
Կայքի պատասխանատու - Արթուր Աթայան
ԴԵՏԵԿՏՈՐ-ը վերլուծական նախագիծ է, այն ստեղծվել է «Բացահայտելով պոպուլիզմը, հզորացնելով քաղաքացիական հասարակությունը» ծրագրի շրջանակներում։ ԴԵՏԵԿՏՈՐ-ի նպատակն է Հայաստանի հանրային կյանքի հիմնական ոլորտներում պոպուլիզմի և պրոպագանդայի նվազեցումը` հասարակության ակտիվ խմբերի շրջանում տեղեկացվածության բարձրացման, պոպուլիզմի և պրոպագանդայի հանդեպ քննադատական հայացքի ձևավորման, ինչպես նաև դրանց դեմ պայքարի գործիքների ձևավորման միջոցով: ԴԵՏԵԿՏՈՐ վերլուծական նախագիծն իրականացվում է «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից` Black Sea Trust ծրագրի եւ Բաց Հասարակության Հիմնադրամներ-ի ֆինանսավորմամբ:
ԴԵՏԵԿՏՈՐ-ի ուսումնասիրության առարկա են դառնում մամուլում, հանրային խոսքում տեղ գտած, հանրային կարեւորություն ունեցող հարցերի շուրջ մեծալուրջ պրոպագանդիստական, պոպուլիստական, փաստարկման սխալներ եւ/կամ սխալ տեղեկատվություն պարունակող տարաբնույթ նյութերը եւ հայտարարությունները։ Դիտարկվող նյութերում, հայտարարություններում ԴԵՏԵԿՏՈՐ-ը բացահայտում եւ ցուցադրում է այն մանիպուլատիվ, պրոպագանդիստական կամ պոպուլիստական հնարքները, կամ փաստարկման սխալները, որոնք առկա են վերլուծվող հանրային հայտարարություններում:
Մեր հետազոտություններում մենք հիմնվում ենք միայն բաց աղբյուրներից ստացված տեղեկատվության վրա։
Որպես մեր գործունեւության հղացքային հենք ընդունել ենք «Պոպուլիզմը և պրոպագանդան Հայաստանում» հայեցակարգային զեկույցը, որը պատրաստվել է «Բացահայտելով պոպուլիզմը, հզորացնելով քաղաքացիական հասարակությունը» ծրագրի շրջանակներում։