2008թ. ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶ. ՄԱՍ 1
Օգոստոսի 27-ին Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը մամլո ասուլիսի ընթացքում նշեց. «Մարտի մեկի իրադարձությունների շուրջ 10 տարվա ընթացքում ձևավորվել են բազմաթիվ միֆեր. դրանցից մեկն այն է, որ մեր օրենսդրությունը, Սահմանադրությունը թույլ չեն տալիս օգտագործել զինված ուժերը ներպետական հարցերում, օրինակ՝ զանգվածային անկարգությունները կանխելու համար։