ԵՐԿՆԻՇ ԱՃԻ ԱՆՀԻՄՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ
Հոկտեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում «Թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար» վերտառությամբ 2 մասանոց հայտարարություն հրապարակեց, որի առաջին մասում նշեց, որ հեղափոխությունից ի վեր, այսինքն՝ մայիսից մինչ օրս, բանկային համակարգի ակտիվներն աճել են 10.5 , վարկերը՝ 7.0, ֆիզիկական անձանց վարկերը՝ 10.4 , իրավաբանական անձանց վարկերը՝ 4.3, իսկ ավանդները՝ 9.2 տոկոսով։ Նույն վերնագրի ներքո երկրորդ հրապարակումն անշարժ գույքի շուկայի ակտիվացման վերաբերյալ տեսանյութ էր : Ավելի վաղ՝ պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքի ընթացքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Երևանում ու հանրապետության բազմաթիվ քաղաքներում, վերջին 3 ամիսների ընթացքում անշարժ գույքի գներն աճել են շուրջ 20 տոկոսով: